Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Պետության ղեկավարի համար կարևորն ուղեղն է

Պետության ղեկավարի համար կարևորն ուղեղն է
16.06.2023 | 15:43

Կրկին մի մեծ ուրախություն է սկսվել, թե բա Էրդողանը ակնհայտ ֆիզիկական լավ վիճակում չէ։

Կարծես ֆուտբոլիստ է, լավ խաղ չի կարող ցույց տալ։

Այդպիսիներին պիտի հիասթափեցնեմ:

Հարգելինե՛րս, անուղեղ ու անմեղսունակ հարգելիներս, պետության ղեկավարի համար կարևորն ուղեղն է, սթափ տրամաբանությունը։

Թուրքիայի ղեկավարի խելքը տեղում է։

ՈՒսերի վրա գլուխ է գտնվում, ոչ թե վզի շարունակությունն է։

Ֆիզիկական տվյալները երկրորդական են։ Նա կարող է նաև հաշմանդամի սալյակի վրա նստած ղեկավարել իր պետությունն ու աշխարհին։

Նման ղեկավարներ եղել են պատմության մեջ, և շատ խելացի ղեկավարներ։

ՈՒ դեռ երկար ժամանակ այդպես կղեկավարի։

Դե իհարկե ոմանց նման տրնգի ու լեզգինկա, տռճիկ չի կարող տալ Շուշիի սարերի վրա, ոգելից խմիչքի բաժակը ձեռին ու քեֆը հազար։

Եթե դա է ձեզ համար պինդ ղեկավարի չափանիշը, ուրեմն ողբամ ձեր անմեղսունակ վիճակը։

Կարեն ԱԲԳԱՐ

Դիտվել է՝ 3916

Մեկնաբանություններ